Հոկտեմբերի 31-ին ՀՀ–ում 2 ժամով կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը. հայտնի է պատճառը

Հեռուստաաշտարակ. Արխիվային լուսանկար
Կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը հոկտեմբերի 31-ին 2 ժամով կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը։
«Հեռարձակումը կդադարեցվի ժամը 08։00-10։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով։