ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Պաշտպանության նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հրաժարվել է մեկնաբանել իրանական ԱԹՍ գնելու հարցը։ Մենք Հայաստանի ՊՆ-ից հարցրել էինք՝ արդյոք Երևանը իրանական ԱԹՍ գնելու հարցում է ներկայացրել, արդյոք քննարկո՞ւմ է նման հնարավորությունը, ինչպես նաև արդյոք Հայաստանը որևէ խոչընդոտ է տեսնում Իսլամական Հանրապետությունից անօդաչու թռչող սարքերի և այլ սպառազինությունների գնման համար:
«Տեղեկության տրամադրվումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղակատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը և ՀՀ կառվարության 1998 թվականի մարտի 19-ի N173 որոշմամբ հաստատված ցանկի 19-րդ կետի պահանջները», - նշված է պատասխանում։
Առաջին դեպքում խոսքը «պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք պարունակող» տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու մասին է։
Երկրորդ դեպքում գաղտնի տվյալների ցուցակ է սահմանվում։ 19-րդ կետը վերաբերում է «պետական պաշտպանական պատվերների, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ծավալները, դրանց թողարկման արտադրական կարողությունների ծրագրերը (առաջադրանքները) բացահայտող տեղեկությունները»:
Ավելի վաղ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ԱԹՍ գնելու համար դիմել էր Թեհրանին, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինին առաջարկել էր հարցն ուղղել պաշտպանական գերատեսչություններին: