Համածառայակցի արձակած կրակոցից պահեստազորային զինծառայող է մահացել. ՊՆ

Արխիվային լուսանկար
Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ Զինված ուժերի պահեստազորային, շարքային Միսակ Պետրոսյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 29-ին համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել պահեստազորային, շարքային Միսակ Նորայրի Պետրոսյանը (ծնվ.՝ 1985թ.)»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: