Հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել Սլովենիայի «Արծաթե գոտի» մրցաշարում

Ոսկե մեդալ
Հավաքականի բռնցքամարտիկներից մեկը վնասվածք ունեցել, բժիշկները թույլ չեն տվել նրան մասնակցել եզրափակիչ մենամարտին, և նա արժանացել է արծաթե մեդալի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հաջող ելույթներ է ունեցել Սլովենիայում անցկացված «Արծաթե գոտի» մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Եվրոպայի փոխչեմպիոններ` 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակչում հաղթել են, համապատասխանաբար, ավստրիացի և իսպանացի մրցակիցներին ու դարձել չեմպիոն։ Ոսկե մեդալի արժանացել է Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին»,– նշված է հաղորդագրությունում։
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Վնասվածք ունեցել է նաև Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որին բժիշկները թույլ չեն տվել մասնակցել եզրափակիչ մենամարտին, և հայ մարզիկն արժանացել է արծաթե մեդալի։ 2-րդ տեղ գրավել է նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։
Եվս 4 հայ մարզիկ` 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը արժանացել են բրոնզե պարգևների։