ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է լարվածության նվազեցման վերաբերյալ զրույց սկսել Արևմուտքի հետ, սակայն միայն այն դեպքում, երբ սկսեն իրատեսական առաջարկներ հնչել։ Այս մասին «Աշխարհը եզրին է. Կարիբյան ճգնաժամի դասերը» ֆիլմի համար տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք միշտ պատրաստ ենք լսել մեր արևմտյան գործընկերներին, եթե նրանք հերթական անգամ խնդրեն զրույց կազմակերպել։ Եթե մեզ դիմեն իրատեսական առաջարկներով, որոնք հիմնված կլինեն իրավահավասարության և հետաքրքրությունների մասով փոխադարձ հարգանքի վրա` միտված այդ տարածաշրջանում բոլոր երկրների շահերի փոխզիջումների և հավասարակշռության որոնմանը, ապա մեզ համար, ինչպես միշտ եղել է անցյալում, խնդիր չի լինի»,– ընդգծել է Լավրովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 248-րդ օրը։