ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաքը էներգետիկ ենթակառուցվածքներին ուկրաինական զորքերի հարվածից հետո առանց էլեկտրամատակարարման է մնացել։ ՏեղեկությունըTelegram ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Վոլգան։
«Այսօր զինյալները․.. հարված են հասցրել կենսական նշանակության ենթակառուցվածքներին և Էներգոդարի էլեկտրահաղորդման գծերին։ Վթարային բրիգադներն արդեն աշխատում են։ Անցնում է կատարվում պահեստային գծերին: Մոտ ժամանակներս քաղաքում էլեկտրամատակարարումը կվերականգնվի։ Իրավիճակը վերահսկողության տակ է», - հայտնել է Վոլգան։
Էներգոդար քաղաքի մոտ՝ Դնեպրի ձախ ափին է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 248-րդ օրը։