Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի Գրան պրիի երկրորդ փուլում

Պետրոսյանն ընդհանուր առմամբ ստացել է 239,31 բալ (կարճ ծրագրի համար` 78,92 միավոր, ազատ ծրագրի համար` 160,39 միավոր)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Սոչիում անցկացված գեղասահքի Ռուսաստանի Գրան պրիի երկրորդ փուլում հաղթանակ է տարել։
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն առաջատարն է Ռուսաստանի Գրան պրիի կարճ ծրագրից հետո
Պետրոսյանը ընդհանուր առմամբ ստացել է 239,31 բալ (կարճ ծրագրի համար` 78,92 միավոր, ազատ ծրագրի համար` 160,39 միավոր)։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Սոֆյա Սամոդելկինան, իսկ երրորդը` Ալեքսանդրա Տրուսովան։
Փուլերի հաղթողները կստանան 500 հազարական ռուբլի մրցանակային գումար, արծաթե մեդալակիրները` 300 հազարական ռուբլի, բրոնզե մեդալակիրները` 200 հազարական ռուբլի։
Ադելիան հայտնել է, որ դեռ չգիտի, թե ինչպես կտնօրինի այդ գումարը։
«Ես դեռևս չեմ պլանավորում, մրցանակի մասին էլ չեմ մտածում։ Դա ամենագլխավոր նպատակը չէ։ Ամենայն հավանականությամբ հանգստյան օր կունենամ, կհանդիպեմ տատիկիս, մի լավ կքնեմ։ Կարծում եմ 9-10 ժամ կքնեմ»,– լրագրողների հետ զրույցում նշել է Պետրոսյանը։
Գեղասահորդուհին ազատ ծրագրում իր ելույթը հիանալի է համարել, սակայն հավելելով, որ ամեն ինչ չէ, որ ստացվել է։
«Ես գոհ եմ, որ սառույցի վրա արել եմ իմ առավելագույնը, և ամեն ինչ քիչ թե շատ լավ է անցել։ Երեք հատ 4 պտույտանոց էր պլանավորված էր, պարզապես ես դեռ մտածում էի, որ եթե ինչ–որ բան սխալ լինի մեկնարկի ժամանակ, ես կհայտարարեմ երկուսը»,– ասել է Պետրոսյանը։
Գրան պրիի շարքը ներառում է 6 մրցաշար, որոնք կկայանան Մոսկվայում (2 անգամ), ապա Սոչիում, Կազանում, Սամարայում և Պերմում։