Ուրվականի համբույրը և գետաձիի աշխարհը. European Wildlife մրցույթի հաղթողների լուսանկարները

Sputnik-ի ֆոտոշարքը ներկայացնում է European Wildlife Photographer of the Year-ի լավագույն լուսանկարները։
Sputnik
Ռուս լուսանկարիչ Մայք Կորոստելևի Hippo World-ի լուսանկարը դարձել է GDT European Wildlife Photographer of the Year 2022 մրցույթի հաղթող: Լուսանկարն արվել է Հարավային Աֆրիկայում։
«Մի քանի տարի առաջ ես հայտնաբերեցի մաքուր ջրով աղի լիճ, որտեղ ապրում էին գետաձիեր։ Հենց այդ ժամանակ գլխումս մի գաղափար ծագեց, որը կյանքի կոչեցի այս տարի: Ստորջրյա անօդաչու թռչող սարքի օգտագործումը թույլ տվեց ինձ դիտել և լուսանկարել գետաձի ընտանիքի 9 անդամներին: Անօդաչու թռչող սարքը շատ զգույշ էի վարում կենդանիների մեջ, որպեսզի չանհանգստացնեմ նրանց: Մի քանի օր անց գետաձիերը լիովին սովորեցին լճի նոր «բնակչին», և ես կարողացա էկրանին նայելով ուսումնասիրել նրանց վարքագիծը»,–պատմել է Մայք Կորոստելևը։
European Wildlife Photographer of the Year-ը բնության լուսանկարչության ամենահայտնի մրցույթներից մեկն է: Ամեն տարի բնության լուսանկարչության գերմանական ընկերությունը (GDT) առանձնացնում է լավագույն աշխատանքները և ընտրում հաղթող լուսանկարը:
1 / 15

Ռուս լուսանկարիչ Մայք Կորոստելևի «Գետաձիերի աշխարհը» լուսանկարը

2 / 15

Հոլանդացի լուսանկարիչներ Դայվիս Հափի և Նիշել վան Նոթենի` Fritz Pölking Junior Prize անվանակարգում հաղթած լուսանկարը

3 / 15

Հունգարացի լուսանկարիչ Թիբոր Լիտաուսզկիի «Ուրվականի համբույրը» լուսանկարը հաղթել է Other Animals անվանակարգում

4 / 15

Գերմանացի լուսանկարիչ Յան Լեսմանի «Նավահանգիստ» լուսանկարը

5 / 15

Գերմանացի լուսանկարիչ Յան Լեսմանի` մրցույթում տեղ գրաված մյուս լուսանկարը

6 / 15

Բրիտանացի լուսանկարիչ Էլիսոն Պետիտտի «Ստորջրյա աշխարհ» լուսանկարը

7 / 15

Էդուարդո Բլանկո Մենդիսաբալի «Կրակի աշխարհ» լուսանկարը

8 / 15

Իսպանացի լուսանկարիչ Ադրիա մաս Էսկանդելլի «Թանաքային գլխարկները» լուսանկարը հաղթել է Young Photographers to 14 years անվանակարգում

9 / 15

Իտալացի լուսանկարիչ Միո Անջելո Զեմելի Playful լուսանկարը

10 / 15

Գերմանացի լուսանկարիչ Անտոն Դրեքսլերի «Քաբաբ և պիցցա» աշխատանքը

11 / 15

Գերմանացի լուսանկարիչ Սիմոն Բաումայստերի «Բնության ստուդիա» լուսանկարը

12 / 15

Փոլ Հերմանսենի «Ձմեռը գալիս է» աշխատանքը

13 / 15

Հոլանդացի լուսանկարիչ «Գետը» աշխատանքը

14 / 15

Լեհ լուսանկարիչ Ջեյկոբ Դիգրիի «4 տարի և 103 ժամ» լուսանկարը

15 / 15

Գերմանացի լուսանկարիչ Ջոշի Նիքիլի «Արջի լեռնային ոգին» լուսանկարը