Ուղղակի հիասթափված եմ. Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Երևանի «Արարատի» մասին

Ալեքսանդր Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է Երևանի «Արարատը» չգլխավորելու պատճառների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Այն, ինչ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը տեսել է Երևանի «Արարատում», իրեն բոլորովին դուր չի եկել։ Այս մասին նա պատմել է Match TV-ի հետ զրույցում։
«Աշխարհի ցանկացած հայի համար, ով ինչ-որ կերպ կապված է ֆուտբոլի հետ, «Երևան», Արարատ» բառերը սուրբ են։ Եվ ոչ միայն իմ սերնդի, այլ ավելի մեծ և նույնիսկ երիտասարդների համար։ Բայց քանի որ ինձ համար դա շատ լուրջ է, միայն ղեկավարելը չէ։ Այն ինձ համար դա ավելին է, քան սովորական ակումբը: Ես ուղղակի հիասթափված եմ»,–ասել է Գրիգորյանը։
Ակումբի վիճակը տեսնելուց հետո Ալեքսանդր Գրիգորյանի մոտ հետո մի հարց է առաջացել` իսկ Երևանի «Արարատի» սեփականատիրոջը պե՞տք է այս ակումբը։ «Եվ համարվում է այս բառակապակցությունն այնքան սուրբ, որքան մեզ՝ բոլոր հայերիս համար է, որոնք հասկանում են, թե ինչ են արտահայտում այդ բառերը` Երևանի «Արարատ»»,–հարցադրումը շարունակում է Գրիգորյանը։
Հոկտեմբերի 16-ին՝ РБК Спорт-ը հայտնել էր, որ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցում է Երևանի «Արարատի» հետ՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ։