ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի նավահանգիստներից պարենամթերքի դուրսբերմանն իր մասնակցությունը Սևաստոպոլի ջրատարածքում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Այսօր վաղ առավոտյան Կիևը ահաբեկչական հարձակում էր գործել Սևաստոպոլի տեղակայման կետերի արտաքին և ներքին խարսխակայաններում գտնվող Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա։ ՌԴ ՊՆ–ի տվյալներով` ահաբեկչական գործողության նախապատրաստումն ու ծովային գործողությունների Ուկրաինայի 73-րդ հատուկ կենտրոնի զինծառայողների ուսուցումն իրականացվել է բրիտանացի մասնագետների ղեկավարությամբ։
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ ռուսական կողմը դադարեցնում է մասնակցությունը ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական ապրանքի դուրսբերման համաձայնագրերի իրականացմանը։
Հիշեցնենք` հուլիսի 22-ին Ստամբուլում կայացել էր ռուսական ապրանքների արտահանման սահմանափակումների չեղարկման և ուկրաինական հացահատիկի դուրսբերման հարցում ՌԴ–ի աջակցման վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրերի ստորագրում։ Գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։