ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ-ն` հավելելով, որ Ռուբինյանն ընդունել է Կլաարին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Կլաարը երեկ է ժամանակ ՀՀ։ Նա արդեն հանդիպել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։