ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ու այդ նպատակով ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետ համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն, Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998-ին աշխարհի և 2000-ին Եվրոպայի չեմպիոնների կոչումները նվաճած Յուրի Ջորկաեֆը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Ի դեպ, հայազգի նախկին ֆուտբոլիստը Երևան է ժամանել Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Փաշինյանը կարևորել է Ջորկաեֆի այցը և մասնակցությունը համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված գագաթնաժողովին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին։