ՄԱԿ–ը պետք է հետաքննություն անցկացնի կորոնավիրուսի ծագմանն ԱՄՆ–ի առնչության մասին. Վոլոդին

Կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածը չի հաստատվել, բայց և որևէ մեկն այն չի հերքել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ը պեք է անկախ հետաքննություն անցկացնի, պարզելու համար` արդյոք ԱՄՆ–ն կապ ունի կորոնավիրուսի ի հայտ գալու հետ։ Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նա հավելել է, որ «ԱՄՆ–ն պարտավոր է երկրներին փոխհատուցել համավարակի հետևանքներից առաջացած ծախսերը»։
Խորհրդարանականը նշել է, որ իր Telegram ալիքում ավելի վաղ տեղադրված կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հարցման մասնակիցների 95%–ը կարծում են, որ այդ վարակն արհեստական ծագում ունի։
Հիշեցնենք` 2020–ի մարտի 11-ին ԱՀԿ–ն նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ արեց պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. վարակը «դրսից» վերցրածներ էլ կան