ԼՂ հարցի լուծման նպատակով մեզ համար անընդունելի չեն Արևմուտքի առաջարկները. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջագային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ հարցի լուծման հարցում Հայաստանի համար, ընդհանուր առմամբ, անընդունելի չեն նաև այն առաջարկները, որոնք ձևակերպվում են արևմտյան երկրների կողմից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տարբերակներից մեկի համաձայն` որ եկեք հիմա ԼՂ հարցի վրա շատ չկենտրոնանանք, համարենք այս վիճակն ինչ-որ ձևով ստատուս քվո` արձանագրելով և լուծելով ՀՀ-Ադրբեջան հարցը։ Մյուս մոտեցումն այն է, որ եկեք լուծենք ԼՂ հարցը։ Կարող է հարց ծագել` բա էդ կողմերից ո՞վ է ԼՂ-ն համարում Ադրբեջանի մաս, և ո՞վ չի համարում Ադրբեջանի մաս»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ այսօր միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս։ Վարչապետը հայտարարեց` եթե աշխարհում կա երկիր, որ Ղարաբաղը չի համարում Ադրբեջանի մաս, թող հրապարակային արտահայտվի։ Ուստի, ըստ նրա, որևէ մեկը թող տպավորություն չստեղծի, թե իրավիճակն այլ է։
Պետք է սպասել ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովին. Պեսկովը` ՌԴ խաղաղապահների մանդատի մասին
Անդրադառնալով խաղաղության հաստատմանը` Փաշինյանը նշեց, որ նախ պետք է հասկանան, թե որ գերտերություններն են երաշխավորելու պայմանավորվածությունների կատարումն ու օգնելու խաղաղության հաստատելուն։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտել էր, թե ԼՂ հարցի լուծման ռուսական և արևմտյան առաջարկ չկա` կա հարցի լուծման ռուսական կամ արևմտյան ընկալում։
Փաշինյանը վստահեցրեց` ճիշտ չեն այն լուրերը, թե ՀՀ-ն դեմ է ռուսական մոտեցմանը։ Ավելին` դեռ 2021-ի հունվարին Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնել է։