Կարո Փայլանին ընդունել են Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարո Փայլանին
ՀՀ վարչապետն ու առաջին նախագահը Փայլանի հետ խոսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շուրջ մտքեր են փոխանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Նշվում է, որ Փալյանը Երևան է ժամանել Համամաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Գարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, համայնքային կյանքին առնչվող հարցեր:
Միաժամանակ, ilur.am-ից տեղեկանում ենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես հյուրընկալել է Փայլանին:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես հյուրընկալել է Կարո Փայլանին
Նշվում է, որ ավելի քան երկու ժամ տևած զրույցն ընթացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ: