Երկրաշարժ է եղել Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում. այն զգացվել է Արմավիրի մարզում

Երկրաշարժը Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում զգացել են 2-3 բալ ուժգնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում երկրաշարժ է եղել, որը զգացվել է Արմավիրի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«ժամը 14:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.06⁰ և արևելյան երկայնության 44.14⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի` Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղոդագրության մեջ:
Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։
Երկրաշարժ Իրանում. ցնցումները զգացվել են նաև Սյունիքում