Դանակահարություն Հրազդանի գիշերային ակումբներից մեկում. 37-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

ՀՀ ոստիկանություն
Երեք երիտասարդներ վիճել են 37-ամյա մի տղամարդու հետ. վիճաբանության ժամանակ երիտասարդներից մեկը դանակահարել է տղամարդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Դանակահարություն է տեղի ունեցել Հրազդանի գիշերային ակումբներից մեկում, հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 00։40-ին, «Հրազդան» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 37-ամյա տղամարդ:
«Պարզվել է, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 23։30-ի սահմաններում, Քաղսիում գործող գիշերային ակումբում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 20-ամյա բնակիչն ու նրա 2 ընկերները վիճել են հիվանդանոց տեղափոխված տղամարդու հետ։ Վիճաբանության ժամանակ էլ մի երիտասարդը դանակահարել է հրազդանցի տղամարդուն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ոստիկանները պարզել են նաև, որ 37-ամյա տղամարդուն դանակահարել էր Սևան քաղաքի բնակիչ, 23-ամյա երիտասարդը: Երեք երիտասարդները մեղայականով ներկայացել են ոստիկանություն։ Նախաքննությունը շարունակվում է: