50 ռուս զինվորականներ վերադարձել են ուկրաինական գերությունից. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Բոլոր ազատված ռազմագերիներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 50 ռուս զինվորականներ վերադարձվել են ուկրաինական գերությունից։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Հոկտեմբերի 29-ին բանակցային գործընթացի արդյունքում կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից 50 ռուս զինծառայող է վերադարձել, որոնց գերության մեջ մնալու դեպքում մահացու վտանգ էր սպառնում», – ասել են նախարարությունից։
Նշվում է, որ ազատված գերիները ՌԴ օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա` ՌԴ ՊՆ-ի բուժհաստատություններում բուժման և վերականգնման համար։
ՊՆ–ն հայտնել է, որ բոլոր ազատված ռազմագերիներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 247-րդ օրը։