Վերին Լարսի անցակետի մոտ մի քանի կիլոմետրանոց հերթ է. տեսանյութ

Արխիվային լուսանկար
Տեսախցիկը ֆիքսել է Վերին Լարսի խցանումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Վերին Լարսի» անցակետի վրացական կողմում բեռնատարների հերթը հասնում է մի քանի կիլոմետրի։ Տեսախցիկը ֆիքսել է կիլոմետրեր ձգվող բեռնատարների հերթը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Վերին Լարս» անցակետի մոտ կրկին նմանատիպ հերթ էր գոյացել։ Կուտակվել էին շուրջ 3500 ավտոմեքենա։
Նշենք նաև, որ անցած շաբաթ, պաշտոնական տվյալներով, 37,5 հազար ավտոմեքենա է հատել պետական սահմանը նշված անցակետով։