Տոյվո Կլաարը հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ. քննարկվել է ԵՄ մոնիթորինգի ընթացքը

Արմեն Գրիգորյանի և Տոյվո Կլաարի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Հանդիպմանն անդրադարձել է եղել նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես հայտնում են ԱԽՔ մամուլի ծառայությունի, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ինչպես հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից, հանդիպման մասնակիցները քննարկել են ԵՄ մոնիթորինգային կարողության առաքելության լիազորության շրջանակներում իրականացվող քայլերի ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կլաարը Երևանում է և Twitter–ում գրառում է արել։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան էր ժամանել Ադրբեջանական զինուժի` Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հերթական` ս.թ. սեպտեմբերի 12-13–ի հարձակումից հետո` սեպտեմբերի 15-ին։
Կլաարը ծանոթացել էր առկա իրավիճակին, լսել հայկական կողմի պաշտոնական պարզաբանումներն ու դիրքորոշումները։