ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովը Երևան կայցելի։ Այս մասին տեղեկանում ենք «Mirzoyan Library»–ից։
«Նոյեմբերի 4-ին, 19:00-ին ծանոթանում ենք «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագիր, «Իկար» ռուսաստանյան անիմացիոն մրցանակի գեղարվեստական ղեկավար, Հայրենական մուլտիպլիկացիայի հանրագիտարանի կազմող, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Կապկովի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կլինի նրան, թե ինչպես են գրվում մուլտֆիլմերի սցենարները, ինչպես են դրանք հնչյունավորում, ինչով են զբաղվում խմբագիրները և արդյոք հնարավոր է համոզել ռեժիսորներին անհատույց աշխատել։
Կցուցադրվեն վերջին տարիների մուլտֆիլմները, որոնց ստեղծմանը մասնակցել է Սերգեյ Կապկովը։