Քննարկվել է պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության հնարավորությունները

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Ավստրիայի ռազմական կցորդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Պաշտպանության ոլորտում հայ-ավստրիական համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ՀՀ–ում Ավստրիայի ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամմերին: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և գնդապետ Թոմաս Ահամմերին:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին և գնդապետ Թոմաս Ահամմերին
Դեսպանի խնդրանքով Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհավորել է Ավստրիայի ազգային տոնի կապակցությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան