ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածին է ժամանել Պոլսի հայոց պատրիարք ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նշվում է, որ այցի առթիվ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի հայոց պատրիարքին թափորով առաջնորդել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր կատարվել է «Հրաշափառի» արարողություն։
Պոլսի հայոց պատրիարքը ժամանել է Էջմիածին
Սահակ պատրիարքը իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։ Պատրիարքը կմասնակցի նաև Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:
Հիշեցնենք, որ մարտին Սահակ պատրիարքը կրկին Հայաստանում էր։ Նա մասնակցել էր Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: