Պետք է հիշենք անցյալը. Ֆրանսիայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի պատգամավորները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել սուրբ նահատակների հիշատակը:
«Մենք պետք է հիշենք անցյալը, որպեսզի չկրկնվի նման ողբերգություն: Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին»,– պատվավոր հյուրերի հուշամատյանում նման գրառում են արել ֆրանսիացի խորհրդարանականները։
Նրանք եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին։
ՀՀ դեսպանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հանցագործությունները