Նոյեմբերի վերջին ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական սահմանի վիճակը

Բելառուսի ԱԳՆ ղեկավարի տեղակալը լրագրողներին հայտնել է, որ կողմերը պայմանավորվել են քննարկումը շարունակել հոկտեմբերի 31-ին նախանշված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի վերջին կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը լրացուցիչ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը։
ՀԱՊԿ արտահերթ նիստին ընդառաջ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչն այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո։
«Առաջիկա մի քանի շաբաթների համար կա հստակ տեսլական, թե այս հարցը հետագայում ինչպես կդիտարկվի»,– ասել է նա` հիշեցնելով, որ հոկտեմբերի 31-ին նախանշված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Բելառուսի ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով` կողմերը պայմանավորվել են, որ հարցը հետագայում կքննարկվի նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որը նախատեսված է նոյեմբերի վերջին։
Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը. Պեսկով