Նիգերիայում ջրհեղեղի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել

Գյուղատնտեսական հողերի և ենթակառուցվածքների հեղեղման հետևանքով ավելի քան 2.8 միլիոն մարդ է տուժել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Նիգերիայում վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղն է եղել, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են և 1.3 միլիոն մարդ` տեղահանվել։ Այս մասին հայտարարել Է փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Օլգա Սարադոն:
«Նիգերիայում վերջին տասնամյակի ամենաուժեղ ջրհեղեղն է եղել։ Հարյուրավոր մարդիկ են մահացել, իսկ ՄԱԿ-ի գնահատմամբ` գյուղատնտեսական հողերի և ենթակառուցվածքների հեղեղման հետևանքով ավելի քան 2.8 միլիոն մարդ է տուժել է»,–ասել է նա Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ:
Վերջին շաբաթներին ջրհեղեղների հետևանքով, իշխանությունների տվյալներով, ավելի քան 600 մարդ է զոհվել: