ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. NASA-ի աստղագետները ֆիքսել են «ժպտացող» Արևի պատկերը։ Լուսանկարը հրապարակվել է կազմակերպության Twitter-յան էջում։ Պատկերում երևում է երկնային լուսատուն ՝ բերան և աչքեր հիշեցնող բծերով։
Գիտնականները պարզաբանել են, որ մարդու դեմք հիշեցնող այդ բծերը արևի վրա պսակաձև խոռոչներն են։ Դրանք տարածքներ են, որտեղ դիտվում է պլազմայի խտության և ջերմաստիճանի նվազում։
Անշունչ առարկաներում ժպիտ տեսնելու մարդու ձգտումը վաղուց հայտնի է գիտությանը։ Նման տեսողական պատրանքները կոչվում են պարեյդոլիայի էֆեկտ: