Մոսկվան կաջակցի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Մատվիենկո

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն. Արխիվային լուսանկար
Այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև խորհրդարանական համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդական ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
«Ռուսաստանը հանդես է եկել ու հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցություն կցուցաբերի, որ երկու պետությունները խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնեն», - ասել է Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սագիբա Գաֆարովայի հետ ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպմանը:
Դաշնության խորհրդի խոսնակը հիշեցրել է, որ ելույթ ունենալով Վալդայի համաժողովում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կաջակցի ցանկացած որոշման, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և իհարկե, այն պետք է հաշվի առնի երկու երկրների շահերը:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է սահմանազատման և խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ գտնեն», - ասել է Մատվիենկոն:
Նա նշել է, որ այդ նպատակին հասնելու համար կօգտագործվի նաև խորհրդարանական գծով համագործակցությունը։
ԱՄՆ–ի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում․ Պուտին