Կանադան պատժամիջոցներ է կիրառել ՌԴ 35 քաղաքացու և 6 էներգետիկ ընկերությունների դեմ

Ջասթին Թրյուդո. Արխիվային լուսանկար
Պատժամիջոցներ են կիրառվել նաև «Գազպրոմ» ընկերության ղեկավարության նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Կանադան պատժամիջոցներ է մտցրել ՌԴ 35 քաղաքացու, այդ թվում` «Գազպրոմ» ընկերության ղեկավարության անդամների, ինչպես նաև էներգետիկ ոլորտի ռուսական 6 ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Պատժամիջոցային ցանկում ևս 35 անձ ենք ավելացնում, այդ թվում` «Գազպրոմ» պետական էներգետիկ ընկերության ղեկավարության ազդեցիկ անդամների, ինչպես նաև սահմանափակումներ ենք կիրառում էներգետիկ ոլորտի 6 ձեռնարկությունների նկատմամբ»,– ասել է նա։
Կանադայի վարչապետի խոսքով` Օտտավան կշարունակի պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր աջակցում են Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ գործողությանը։
Ավելի վաղ Կանադան պատժամիջոցային ցանկում ներառել էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիին, «Զվեզդա» հեռուստաալիքն ու ԶԼՄ–ների մի շարք ներկայացուցիչների։