Իսրայելի զինվորականները տարեսկզբից 118 պաղեստինցու են սպանել. ՄԱԿ

ՄԱԿ-ի կառույցի ներկայացուցիչը նշել է, որիսրայելցիների կողմից սպանված քաղաքացիների թվում մոտ 30 երեխա կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Տարեսկզբից առնվազն 118 պաղեստինցի սպանվել է իսրայելական բանակի կողմից Արևմտյան ափին։ Ժնևում այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին:
«Այս տարի առնվազն 118 պաղեստինցի, այդ թվում` 26 երեխա ու հինգ կին է սպանվել Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Արևմտյան ափին, Արևելյան Երուսաղեմում», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա:
Շամդասանին նշել է, որ երեք պաղեստինցիներ, այդ թվում՝ մեկ երեխա, սպանվել են վերաբնակիչների կամ բնակավայրերի պահակների կողմից, մինչդեռ մեկ այլ երեխա սպանվել է կա՛մ բնակչի, կա՛մ իսրայելական անվտանգության ուժերի կողմից:
Հորդանան գետի արևմտյան ափին տեղի ունեցած բախումների հետևանքով 79 պաղեստինցի է տուժել
Նշենք, որ Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելցի զինծառայողների ու պաղեստինցիների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում: