ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների մարզական խաղերը կկայանան 2023 թվականի օգոստոսի 4-14-ը Բելառուսում: Տեղեկությունը հայտնել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն։
Նրա խոսքով՝ խաղերի առանձնահատկությունն այն է, որ դրանք բաց են հայտարարված։ Խաղերին կմասնակցեն նաև Կուբայի ու Մոնղոլիայի ներկայացուցիչները։ Քննարկվում է նաև ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների մասնակցության հնարավորությունը։
Խաղերի ծրագրում ներառված է բասկետբոլ, հանդբոլ, լողափնյա վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, լողափնյա ֆուտբոլ, խոտի հոկեյ:
ԱՊՀ երկրների առաջին խաղերն անցկացվել են 2021 թվականին Կազանում։