ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում։ Այս մասին հայտարարել է Համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
«Ղրղզստանի Հանրապետության առաջարկով որոշվել է 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը», - հանդիպման ժամանակ ասել է Լեբեդևը։
Նշենք, որ այսօր Աստանայում տեղի է ունենում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը։ Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Թուրքմենստանի փոխվարչապետ Խոջամիրադ Գելդիմիրադովը։