ԵԽ-ն Հայաստանին կոչ է արել «դիվերսիֆիկացնել գործընկերությունը» անվտանգության ոլորտում

Եվրախորհրդարան
ԵԽ կոմիտեում կարծում են, որ Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության իր վեկտորը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն պնդում է, որ Հայաստանի «վաղեմի կողմնորոշումը» դեպի Ռուսաստան և ՀԱՊԿ անբավարար եղավ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Տեղեկությունը հայտնում է RT-ն` հղում անելով բանաձևի նախագծին։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի իրադրությունը «ազդում է Հարավային Կովկասի վրա և ավելի է բարդացնում տարածաշրջանում անվտանգային իրավիճակը»:
ԵԽ կոմիտեում կարծում են, որ Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության վեկտորը։
«Եվրախորհրդարանը կոչ է անում Հայաստանին դիտարկել անվտանգության ոլորտում իր գործընկերային հարաբերությունների դիվերսիֆիկացման հնարավորությունը, քանի որ նրա վաղեմի կողմնորոշումը դեպի Ռուսաստան և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցներ անբավարար էր», — նշվում է բանաձևի նախագծում։
Եվրախորհրդարանում նաև նշել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին պահպանվի ու ընդգծել են տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորմանն առավել ակտիվ մասնակցելու ԵՄ պատրաստակամությունը:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեում դատապարտել էին «Ռուսաստանի մասնակցությունը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված պետությունների տարածքում հակամարտություններին»: