ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Հեքիաթ» ստուդիայի «Բուկա. իմ սիրելի հրեշը» մուլտֆիլմը հանրաճանաչ է դարձել Հայաստանում, իսկ Սերգեյ Օսիպյանի «Անծանոթի դիմանկարը» հաջողություն է ունեցել Մեքսիկայում։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսկինոն»։
«Նախորդ շաբաթ ավարտվեցին Russian Film Festival անվանումով ռուսական կինոյի օրերը Մեքսիկայում և Հայաստանում։
Մեքսիկայում ցուցադրություններն անցկացվել են առցանց` FilminLatino հարթակում։ Առաջատար է դարձել Սերգեյ Օսիպյանի «Անծանոթի դիմանկարը» մելոդրաման։ Հայաստանում ֆիլմերը դիտել են օֆլայն։ Ֆավորիտ է դարձել «Բուկա. իմ սիրելի հրեշը» մուլտֆիլմը»,– ասվում է հաղորդագրությունում։
Russian Film Festival-ը` ռուսական կինոյի օրերը արտերկրում, անցկացվում է 2020 թվականից` «Ռոսկինոյի» ու ՌԴ մշակույթի նախարարության համագործակցությամբ: Փառատոնի նպատակն է օտարերկրյա հանդիսատեսին ծանոթացնել ռուսական ֆիլմերին։ Փառատոնն արդեն անցկացվել է 27 երկրում՝ հավաքելով գրեթե 6,5 միլիոն հանդիսատես։
«Հայաստանում Russian Film Festival–ը անցկացվել է «Մոսկվա» կինոթատրոնում, հավաքել է ավելի քան 2 հազար հանդիսատես, այսպիսով դառնալով Russian Film Festival-ի ամենազանգվածային օֆլայն միջոցառումը` նախագծի պատմության մեջ»: