Ասուլիս. «ՌԴ դերը և ԵԱՏՄ գործընկերության ձևաչափերը նոր աշխարհակարգի կայացման գործում»

Հոկտեմբերի 31—ին, ժամը 14:00—ին տեղի կունենա Մոսկվա — Մինսկ — Երևան-Բիշքեկ-Ցխինվալ տեսակամուրջ՝ «Ռուսաստանի դերը և ԵԱՏՄ գործընկերության ձևաչափերը նոր աշխարհակարգի կայացման գործում» թեմայով ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիա մամուլի կենտրոնում հարթակի միացմամբ:
Sputnik
Որքանո՞վ է ներկայիս համաշխարհային ճգնաժամը նման 20-րդ դարի առաջին կեսի ճգնաժամին, երբ Արևմուտքի գաղութային ընդլայնման և արագ տեխնոլոգիական զարգացման նախորդ ժամանակաշրջանն ավարտվեց երկու համաշխարհային պատերազմներով և ձևավորելով երկու համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգեր: Որո՞նք են արևմտյան քաղաքակրթության տեխնածին-նյութական լիբերալ-շուկայական, ըստ էության գաղութային, ընդլայնման վրա հիմնված երկրների ղեկավարության տապալման պատճառները: Ինչու՞ է զարգացող գլոբալ իրավիճակում չափազանց կարևոր համաշխարհային զարգացման ռուսական նախագիծը։ Ի՞նչ դեր կխաղան BRICS, ԵԱՏՄ և ՇՀԿ ձևաչափերում գործընկերությունները նոր աշխարհաշինությանը անցնելու գործում: Որքանո՞վ է կարևոր այդ կազմակերպությունների հիման վրա միջազգային իրավական նոր մեխանիզմների մշակումը։
Այս և այլ հարցերին կպատասխանեն մասնակիցները Մոսկվայում`
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահի տեղակալ Վլադիմիր Իվանովը;
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր Ալեքսեյ Կուզնեցովը;
Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի պատասխանատու քարտուղար Վիտալի Վոլչկովը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։