Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների վարչապետների նիստը

Հայաստանը Աստանայում ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Sputnik
Քիչ առաջ Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների նիստը: Վարչապետները ավելի քան տասը հարց պետք է քննարկեն։
Նիստից առաջ մասնակիցները հանդիպել են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Նիստը նեղ և ընդլայնված կազմով է, որի արդյունքում փաստաթղթերի ստորագրում է նախատեսվում։
Ենթադրվում է, որ վարչապետները կարծիքներ կփոխանակեն տնտեսական փոխգործակցության արդիական թեմաների շուրջ։ Նրանք նաև կքննարկեն ազատ առևտրի համաձայնագրի, հաստատությունների գործունեության և ներդրումների իրականացման, սանիտարահամաճարակային բնույթի հանրային առողջության արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման համաձայնագրի վերաբերյալ հարցեր:
Հայաստանը Աստանայում ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: