ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Անհայտ անձը հարձակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու վրա։ Տեղեկությունը հայտնել է Փելոսիի ներկայացուցիչ Դրյու Հեմիլը։
«Այսօր վաղ առավոտյան անհայտ անձը ներխուժել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Փելոսիի նստավայր և դաժանաբար հարձակվել պարոն Փելոսիի վրա։ Հարձակվողը կալանքի տակ է գտնվում, իսկ դրդապատճառները քննվում են։ Պարոն Փելոսին հիվանդանոցում է, որտեղ հիանալի բժշկական օգնություն է ստանում և ինչպես սպասվում է, ամբողջությամբ կապաքինվի։ Խոսնակն այդ պահին Սան Ֆրանցիսկոյում չի եղել»,– հայտնել է Հեմիլը։
Նա նշել է, որ խոսնակը և նրա ընտանիքը շնորհակալ են արագ արձագանքման ծառայություններին և ներգրավված բժշիշկներին, և նրանց խնդրում են մանրամասները գաղտնի պահել։