Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել նորաձևության անսովոր ցուցադրություն` «Այլ հայացք ծերությանը» խորագրով, այն ուղղված է էյջիզմի դեմ պայքարին։ Ամենահետաքրքիր կադրերը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
«Այլ հայացք ծերությանը» նորաձևության ցուցադրությունը, որ անցկացվում է Փարիզում, կոչված է ապացուցելու, որ գեղեցկությունը տարիք չի ճանաչում։
Տարեց մոդելները պոդիումի վրա քայլել են LISAA Mode Paris նորաձևության դպրոցի ուսանող– դիզայներների հետ՝ սպիտակ հագուստներով։ Այդպիսով նրանք ընդգծել են սերունդների կապը։
Ֆեյշն-նախագիծն ուղղված է էյջիզմի դեմ պայքարին։ Շոուի կազմակերպիչը Les Petits Freres des Pauvres («Աղքատների կրտսեր եղբայրներ») բարեգործական կազմակերպությունն է ՝ LISAA Mode Paris նորաձևության դպրոցի հետ համագործակցությամբ։ Հենց այս դպրոցի ուսանողներն են մոդելների զգեստների հեղինակները։
Էջիզմը խտրական վերաբերմունքն է անձին` նրա տարիքից ելնելով։ Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել տարեցների նկատմամբ խտրական վերաբերմունքը և գնահատել նրանց ներդրումը հասարակությունում։