ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Spuntik. Վլադիմիր Զելենսկին շատ կցանկանար միջուկային առճակատում սկսել աշխարհում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նա (Զելենսկին – խմբ.) շատ է ուզում միջուկային առճակատում սկսել», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով` հենց այդ նպատակով է կիևյան ռեժիմը պարբերաբար գնդակոծում Զապորոժիեի ԱԷԿ–ը։
«Կիևյան ռեժիմի տեսանկյունից այդ օբյեկտի հրետակոծումից հետո Արևմուտքը մի շարք միջոցառումների ու քայլերի պետք է դիմեր, որոնք պարզապես աշխարհը միջուկային աղետի սահմանին կհասցնեին։ Նրանց պատրվակ է պետք», – ընդգծել է Մարիա Զախարովան։
Երբ ռուսական կողմի ջանքերով Զապորոժիեի ԱԷԿ–ի հետ կապված փորձըԿիևի մոտ ձախողվեց, նրանք «գործի դրեցին այդ սարսափելի կործանարար տրամաբանության հաջորդ փուլը` միջուկային «կեղտոտ ռումբի» կիրառումը», – նկատել է Զախարովան։
«Նրանց, ովքեր այսօր Արևմուտքում պաշտոնապես ասում են` ո՛չ, ամեն ինչ այնպես չէ, ինչպես ձեզ թվում է, կիևյան ռեժիմը որևէ բան մոգոնելու մտադրության չունի, ես հիշեցնում եմ ՆԱՏՕ–ին դիմելիս Զելենսկու խոսքերը. «կանխարգելիչ հարված հասցրեք նրանց միջուկային զենքով»», – հավելել է Զախարովան։
Նա հորդորել է Արևմուտքին ազդել Կիևի վրա, որպեսզի հրաժարվի այդ վտանգավոր արկածախնդրությունից և բոլոր այն քայլերից և գործողություններից, որոնք կապված են միջուկային շանտաժի հետ։
Զախարովան հայտարարել է, որ հնարավոր է` Կիևը միջուկային շանտաժն օգտագործում է արևմտյան երկրներից էլ ավելի մեծ օգնություն ստանալու նպատակով։
«Ինչի՞ համար է այդ ամենն անհրաժեշտ Կիևին։ Հնարավոր է, որ միջուկային շանտաժը կիևյան ռեժիմն օգտագործում է նաև Արևմուտքից էլ ավելի մեծ ֆինանսական և ռազմական օգնություն ստանալու համար», – ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 245-րդ օրը։