ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, աշխարհի Մ23 կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանն ամուսնացել է։
Արսեն Հարությունյան և Դիանա Ադիբեկյանի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում։
Նրանց պսակադրությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերին, սակայն երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորած` հետաձգել էին հարսանիքը։
Եվրոպայի, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը տեսանյութ է հրապարակել պսակադրության արարողությունից։