ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն միաձայն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ 2023 թվականի համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Որոշումն ընդունվել է միաձայն։
Ինքը՝ Մատվիենկոն, շնորհակալություն է հայտնել գործընկերներին որոշման համար` նշելով, որ ամեն ինչ կանի, որ չհիասթափեցնի այդ պաշտոնում։
ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1992 թվականի մարտի 27-ին Ալմաթիում ստորագրված միջխորհրդարանական վեհաժողովի մասին համաձայնագրին համապատասխան: Խորհուրդն իրականացնում է Միջխորհրդարանական վեհաժողովի գործունեության կազմակերպումը, դրա ղեկավար մարմինն է: