Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ավետիք Կարճիկյանի եղբայրը. լուսանկարներ

Երեխային անվանակոչել են զոհված եղբոր անունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Ավետիք Կարճիկյանի եղբայրը՝ Ավետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Փոքրիկը լույս աշխարհ է եկել հոկտեմբերի 25-ին»,-նշել է Գասպարյանը՝ կից հրապարկելով լուսանկարներ։
Պտղաբերության կենտրոնի բժիշկ, գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանն էլ հայտնել է, որ փոքրիկ Ավետը ծնվել է փոխնակ մոր միջոցով։