«Ստեղծագործ Եվրոպա». Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է ՀՀ–ի միանալու մասին

ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ ծրագիրը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի մշակութային և ստեղծագործական ոլորտների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 27-ին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027թթ.) միանալու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան էջից։
Նշվում է, որ 2014-ից 2020 թվականներին Հայաստանն արդեն մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպայի» նախորդ փուլին։
«Ծրագրին շարունակական մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի մշակութային և ստեղծագործական ոլորտների համար` դարձնելով դրանք ավելի ներառական, թվային և էկոլոգիապես ավելի կայուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ծրագրին մասնակցությունը ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային համագործակցությունը։
«Իրականացնում ենք հետբուհական, լրացուցիչ և շարունակական կրթական ծրագիր». Ա. Բազարչյան