Քաղսիում բախվել են բեռնատար գնացքն ու BMW-ն․ տուժած կա

BMW-ն վերածվել է մետաղի ջարդոնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. բախվել են բեռնատար գնացքն ու մարդատար ավտոմեքենան։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 21։35-ի սահմաններում Քաղսի գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու BMW մակնիշի ավտոմեքենան»,–գրում է կայքը։
Բախման հետևանքով տուժել է 1 մարդ, նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
BMW-ն վերածվել է մետաղի ջարդոնի։
Վթար Երևան–Մեղրի ճանապարհին. BMW–ն հայտնվել է ջրատարում
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի վարորդի, վիրավորի և բեռնատար գնացքի վարորդի ինքնությունը։