Պուտինը կմասնակցի ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը կկայանա հոկտեմբերի 28-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է մասնակցել ՀԱՊԿ երկրների առաջնորդների հանդիպմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո՛, նախատեսում է», – ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահի կմասնակցի նիստին։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։
Նշվում է, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկած ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։
Նիստի ժամանակ կքննարկվեն նաև ՀՀ–ին աջակցություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը նախաձեռնում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել։