ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հնարավորությունների հարցն են քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈւ նախարարության միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության Եվրոպա-Ամերիկա-Բազմակողմ գործողությունների ծառայության պետ Գիյոմ Օլանժիեն: Տեղեկությունը հայտնում է պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ Պապիկյանն այսօր ընդունել է Օլանժիեի գլխավորած պատվիրակությանը։
Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ–ում
© Photo : official site of MoD of RA
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Գիյոմ Օլանժիեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՊՆ–ում
© Photo : official site of MoD of RA
Պատվիրակությունն աշխատանքային քննարկումներ է իրականացրել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: