Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ու Ուզբեկստանի համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ուստի լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կա։ Այս մասին հայտարարել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևան համատեղ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Օրենսդիր մարմիների ղեկավարների կարծիքով` երկկողմ հարաբերությունների առանցքային դերը պատկանում է խորհրդարանական փոխգործակցությանը:
Հանդիպման ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի դրսևորմանը և դրան հաջորդած դեպքերին: Նա նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ։
«Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում: Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ և հույս ունենք, որ Ուզբեկստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Կողմերն անդրադարձել են Ուզբեկստանի հայ համայնքին: Ըստ վերջին տվյալների՝ այնտեղ բնակվում է մոտ 80.000 հայ:
Ուզբեկստանի խորհրդարանի ղեկավարն Ալեն Սիմոնյանին խնդրել է փոխանակվել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում մեր երկրի առաջավոր փորձով:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում։