ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Հայկ Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։
Համապատասխան հայտարարությունը ստորագրել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազությունից հետ է վերցրել իր՝ ՀՀ գլխավոր զինդատախազ դառնալու դիմումը։