ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակությանը
Արմեն Գրիգորյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները և ներկայացրել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության պատվիրակության հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջից։
Ֆրանսիայի պատվիրակությունը գլխավորել է Ֆրանսիայի Հանրապետության ԶՈւ Միջազգային հարաբերությունների և ռազմավարության գլխավոր վարչության պետ Գիյոմ Օլանժիեն, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:
«Արմեն Գրիգորյանը և Գիյոմ Օլանժիեն գոհունակությամբ ընդգծել են երկուստեք իրականացվող գործուն քայլերը հայ-ֆրանսիական հարաբերությունների և՛ խորացման, և՛ ընդլայնման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ԱԽ քարտուղարը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները և ներկայացրել է ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային խաղաղությանը հասնելուն միտված ջանքերը: