ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանի կառավարությանը Շահչերաղ սրբավայրում ահաբեկչության առնչությամբ

ՀՀ ԱԳՆ
Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով սպանվել է 15 մարդ, որոնցից 2-ը երեխա են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին և Իրանի կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործության առիթով։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վահան Հունանյանը։
«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ու վշտասկցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին և Իրանի կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,– նշել է Հունանյանը։
Հիշեցնենք, որ երեք անհայտ անձ հոկտեմբերի 26-ին կրակ էին բացել Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, ինչի հետևանքով նախնական տվյալներով սպանվել է 15 մարդ, որոնց թվում 2-ը երեխա են, վիրավորվել է առնվազն 45 անձ։
Այնուհետև նշվեց, որ ահաբեկչությունն արվել է արմատական վահաբիական տարրերի կողմից, որոնք օգտվել են երկրում վերջերս տեղի ունեցած անկարգություններից և նման գործողություն իրականացրել։
Այդ չարիքն անպատասխան չի մնա. Իրանի նախագահը ցավակցել է զոհվածների հարազատներին